Հակոբ Ինջիղուլյանն արդեն անցել է ծառայության


13:00 , 18 նոյեմբեր, 2014

10723242_769081203131324_1855682307_nԱվելի քան մեկ տարի Ադրբեջանում գերության մեջ գտնված եւ հոկտեմբերի 1-ի լույս 2-ի գիշերը Հայաստան վերադարձած հայ զինծառայող Հակոբ Ինջիղուլյանն արդեն անցել է ծառայության: Այս մասին հայտնել է Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

Տեղեկությունների համաձայն՝ Ինջիղուլյանը ծառայությունը կշարունակի իր բնակավայրին մոտ գտնվող զորամասներից մեկում: