12:48 , 18 նոյեմբեր, 2014Panorama.am-ը գրում է․
«Տարածված լուրերով Լևոն Իգիթյանը փաստորեն Երևանի ժամանակակից արվեստի թանգարանի մի սրահը, որտեղ երեխաների համար քանդակի խմբակ է գործում, ուզում է դարձնել կահույքի արտադրության արհեստանոց»: Այս մասին ասված է Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանի տարածած հայտարարության մեջ:
«Նոյեմբերի 14-ին աշխատանքից ազատել է խմբակի ղեկավարին, ով շատ նվիրված է երևում իր գործին և նրա ազատումը շատ մեծ վրդովմունք է առաջացրել երեխաների և ծնողների շրջանում: Լուրերում անընդհատ հնչում են Լևոն Իգիթյանի բառերն այն մասին, որ ինքն միանձնյա է որոշում բոլոր հարցերը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ