13:20 , 18 նոյեմբեր, 2014Օպտիկական խաբկանքը տեսանելի առարկայի կամ երևույթի մասին մեր պատկերացումն է, որը չի համապատասխանում իրականությանը։


Մեր ուղեղը հազվադեպ է հանդիպում շրջված պատկերների, այդ իսկ պատճառով չի ընկալում դրանցում առկա աղավաղումենրը։

Սկզբում մենք 12 մարդու ենք տեսնում, սակայն տեղաշարժելուց հետո ևս մեկը՝ 13-րդն է ավելանում։

Դուք կարող եք փոխել դրա ուղղությունը՝ պարզապես մտածելով դրա մասին։

Իրականում երկու ուղղանկյունները, որ թվում է, թե մեկը մյուսի հետևից են ընթանում, միևնույն արագությունն ունեն։

Նայեք նկարի կենտրոնի սև կետին։ Շարունակեք նայել, մինչև պատկերը փոխվի։ Տեսա՞ք գունավոր լուսանկարը։ Իսկ հիմա մի նայեք սև կետին ու կտեսնեք, որ իրականում դա սև ու սպիտակ լուսանկար էր։


Թվում է, թե ձախ կողմի քառանկյունները աջ կողմի քառանկյուններից ավելի մուգ են։ Սակայն իրականում դրանք միևնույն երանգն ունեն։

Եռաչապ օպտիկական խաբկանք ստանալու համար նախագծված այս անհամաչափ սենյակի հեղինակը ակնաբույժ Ալբերտ Էյմսոնն է (1934թ.)։

Դանդաղորեն աչքերը մոտեցրեք էկրանին, ու լույսն ավելի կպայծառանա։ Հետ տարեք աչքերն, ու այն կթուլանա։

Հայացքը կենտրոնացրեք կենտրոնի կանաչ կետի վրա։ Որոշ ժամանակ անց դեղին կետերը մեկը մյուսի հետևից կսկսեն անհետանալ։ Իրականում դրանք մնում են իրենց տեղում, պարզապես կայուն պատկերները մեր գիտակցությունից անհետանում են, երբ դրանք շրջապատվում են մշտապես փոփոխվող պատկերներով։


Իրականում դրանցից ոչ մեկը չի հատվում։

Ուղղանկյան գույնն իրականում ամբողջությամբ՝ ողջ երկայնքով, միևնույն հավասարաչափ երանգն ունի։

Համակարգչային մկնիկը վերև-ներքև շարժեք ու կտեսնեք, թե ինչպես է պաստառը շարժվում։

Այստեղ երկու տարբեր լուսանկարներ կան, և նրանց միջև մեկ տարբերություն կա։ Փորձեք գտնել այն։ Գտնելու դեպքում այն այլևս չնկատել հնարավոր չի լինի։