Խոցված ուղղաթիռի հարցում նոր զարգացումների դեռևս սպասում ենք. Դավիթ Բաբայան


12:00 , 18 նոյեմբեր, 2014

david-babayanAraratnews.am-ը գրում է․

«Խոցված ուղղաթիռի հարցում որևէ զարգացում չկա,- այս մասին Araratnews.am-ի հետ զրույցում ասաց ԼՂՀ նախագահի մամուլի խսնակ Դավիթ Բաբայանը,- բայց Ադրբեջանն է տարածել մի աննորմալ հայտարարություն, որտեղ ասվում է, որ ամեն ինչ արվում է, որպեսզի թույլ չտան մոտենալ խոցված ուղղաթիռին: Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, թե ինչ պետության հետ մենք գործ ունենք` աննորմալ, ֆաշիստական ու մոլագար պետության հետ»:

Բաբայանը հայտնեց նաև, որ միջազգային կազմակերպությունների հետ դեռևս աշխատում են:

«Պատասխանն այն կլինի, որ մենք կարողանանք նրանց միջամտությամբ մոտենալ այդ վայրին: Քանի որ դա չկա, հետևաբար` պետք է սպասենք»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ