«Հայկական Ժամանակ»․ ՀԱԿ-ն ու «Ժառանգություն»-ը հանրահավաք կանեն


11:35 , 18 նոյեմբեր, 2014

«Հայկական Ժամանակ»-ը հայտնում է. «ՀԱԿ ներկայացուցիչ Ս.Աբրահամյանը դեկտեմբերի 10-ին Ազատության հրապարակում հանրահավաք և երթ անելու իրազեկում է ներկայացրել քաղաքապետարան: Իրազեկումներ է ներկայացրել նաև «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:   «Ժառանգության» իրազեկումները դեկտեմբերի 5-ին, 6-ին, 7-ին Ազատության հրապարակում հանրահավաքներ անցկացնելու մասին են:   Ավելի վաղ Մարտիրոսյանն իրազեկումներ էր ներկայացրել նոյեմբերի 21-ից 30-ը Ազատության հրապարակում հանրահավաքներ անցկացնելու մասին»: