Արդարադատության նախարարությունը չի կողմնորոշվում՝ ինչպես վարվել Զապի հետ


11:22 , 18 նոյեմբեր, 2014

Արդարադատության նախարարությունը դեռ չի որոշել՝ ինչպես վարվել Երեւանում հոկտեմբերի 28-ին հայտնաբերված եւ ձերբակալված Անդրանիկ Սողոյանի վերաբերյալ փաստաթղթերի հետ: Նախարարությունից հայտնել են, որ փաստաթղթերն առայժմ ուսումնասիրության փուլում են: Թե երբ կավարտվեն ուսումնասիրությունները՝ չեն նշել: