11:00 , 18 նոյեմբեր, 20141in.am-ը գրում է․

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը դատապարտել է շարժման գործողությունները՝ հօգուտ մահվան իրավունքի: Նա հայտարարել է, որ էվթանազիան որպես մեծահոգության ակտ ընկալելը պայմանավորված է «կարեկցանքի կեղծ զգացումով», մինչդեռ իրականում դա մեղք է: Այս մասին գրում է The Daily Mail-ը:
Ավելի վաղ էվթանազիայի դեմ արտահայտվել էր Վատիկանի ևս մեկ բարձրաստիճան պաշտոնյա, որը դատապարտել է ամերիկուհի Բրիթանի Մեյնարդի՝ կյանքից կամավոր հեռանալու որոշումը: Մեյնարդը տառապել է ուղեղի քաղցկեղով:
Ելույթի ժամանակ Ֆրանցիսկոսը նաև դատապարտել է հղիության արհեստական ընդհատումը և սաղմնային ցողունային բջիջների հետազոտությունը՝ դա անվանելով «կյանքի հետ խաղ»: