System Of A Down-ը ապրիլին համերգ կտա Մոսկվայում


09:30 , 18 նոյեմբեր, 2014

1in.am-ը գրում է․

system-of-a-down-4e4f857fbe53c

Ամերիկյան System Of A Down (SOAD) ռոք խումբը 2015 թ. գարնանը համերգ է ունենալու Մոսկվայում: Այս մասին հաղորդվում է խմբի պաշտոնական կայքում: Համերգը տեղի կունենա ապրիլի 20-ին «Օլիմպիսկի» հարզահամալիրումում:

Տոմսերի վաճառքը կսկսվի նոյեմբերի 18-ից:

Խմբի առաջատար Սերժ Թանկյանը պարբերաբար ուրախացնում է իր երկրպագուներին նոր աշխատանքներով: Այսպես, այս տարվա աշնանը Թանկյանը էլեկտրոնային երաժշտության պրոդյուսեր Բենի Բենսոնի հետ թողարկել է Shooting Helicopters թրեքը: Թանկյանը հայտնի է նաև սիմֆոնիկ նվագախմբերի հետ համատեղ ելույթներով:

Խմբի մյուս երաժիշտները նույնպես անգործ չեմ մնում: Կիթառահար Դարեն Մալաքյանը և թմբկահար Ջոն Դոլմայանը ստեղծել եմ համատեղ Scars on Broadway նախագիծը: Հիշեցնենք, որ խմբի անդամները վերջին անգամ միասնական ձայնասկավառակ թողարկել են 2005թ. (Hypnotize), որը դարձել է նրանց թվով 5-րդ ձայնասկավառկը: