05:35 , 18 նոյեմբեր, 20141in.am–ը գրում է.
Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին և նրա ամուսինը՝ Բրեդ Փիթը, հարսանիքից հետո առաջին անգամ են միասին հայտնվել կարմիր գորգին, գրում է The US Magazine-ը:
Աստղային զույգը ժամանել է ավստրալական Սիդնեյ քաղաք, որտեղ կայացել է Ջոլիի հեղինակած «Անկոտրումը» ֆիլմի պրեմիերան: Դերասանուհու հագին Gucci-ի զգեստ է եղել, իսկ Բրեդը սև կոստյում և մուգ ակնոց է կրել:
ԶԼՄ-ներին տված հարցազրույցում Անջելինա Ջոլին պատմել է, որ հարսանիքից հետո Բրեդ Փիթի հետ հարաբերությունները դեպի լավն են փոխվել. «Մենք ավելի ենք մտերմացել»:
Ներկա պահին Ջոլին աշխատում է «Ծովի մոտ» ֆիլմի վրա, որտեղ ամուսնու հետ խաղում են գլխավոր դերերը: