04:00 , 18 նոյեմբեր, 2014Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այն 9 մասնագիտությունները, որոնք առավել վտանգավորն են աշխարհում.
1. Անտառահատ. Այս աշխատանքը կապած է բարձրության հետ, բացի դրանից, ստիպված են լինում աշխատել տարատեսակ էլեկտրական սղոցների հետ, որոնք պակաս վտանգավոր չեն։ 2008 թ.–ի տվյալներով 116 անտառահատ է մահացել աշխատանքի ժամանակ։
2. Հանքափոր. Տարեկան աշխատանքի վայրում միջինը մահանում է 50-60 հանքափոր։ Դա կապված է փլուզումների և պայթյունների հետ, ինչպես նաև լինում են մեթանից և ածխաթթու գազից թունավորման դեպքեր։
3. Հրշեջ. Չնայած նրան, որ հրշեջները հատուկ պատրաստություն են անցնում մինչ աշխատելը, բայց այնուամենայնիվ, տարատեսակ վնասվածքների և մահացության դեպքերը շատ են։
4. Երկնաքերերի ապակիներ լվացող. Այս ծայրաստիճան վտանգավոր աշխատանքի համար նրանք հատուկ պատրաստություն են անցնում, բայց դժբախտ պատահարները դրանից չեն նվազում։
5. Էլեկտրամոնտաժող. Հատկապես վտանգավոր է այս մասնագիտությամբ օդում աշխատող մասնագետը։ Մեծ մասամբ այդ աշխատանքները ձեռքով են արվում` բարձր լարման հոսանքի պայմաններում։ 
6. Ականազերծող. 1996-2002 թթ. ընթացքում ականազերծման ընթացքում զոհվել է ավելի քան 500 մարդ։

7. Նավթահորերի հորատող. Այս աշխատանքն ամեն ոք չի կարող անել։ 24 ժամ շարունակ աշխատել շուտ բռնկվող նյութերի կողքին և չվնասվել, դա ոչ բոլորը կարող են։ Բացի այդ, նրանք հիմնականում կտրված են լինում քաղաքակրթությունից` աշխատելով հարյուրավոր մղոններ ցամաքից հեռու։
8. Առափնյա փրկարարներ և փրկարար ծառայություն. Գործ ունենալով ջրային տարերքի հետ` այս մարդիկ ամեն օր վտանգում են իրենց կյանքը։
9. Բաց ծովում թյունոսի ձկնորսներ. Այս մասնագիտությունը բնորոշվում է որպես ամենաբարձր մահացության աստիճան ունեցող։ Երկնագույն թյունոսի որսը շատ մարդկանց համար ապրուստի միակ միջոցն է։ Սակայն այդ աշխատանքը ծայրահեղ վտանգավոր է, բացի այդ, դաժան մրցակցություն ունի։