02:35 , 18 նոյեմբեր, 2014Tert.am–ը գրում է.

Վրաստանը ՆԱՏՕ-ի անդամ կդառնա, երբ որ համապատասխանի դաշինքի բոլոր չափանիշներին: Այս մասին, ինչպես հաղորդում է TASS-ը, հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթեբերգը Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ հանդիպումից հետո:
«Վերջին տարիներին Վրաստանը մոտեցել է ՆԱՏՕ-ին: Վրաստանը դաշինքի անդամ կդառնա, հենց որ կբավարարի նրա բոլոր չափանիշներին: Եվ մենք կշարունակենք աջակցել ձեզ այդ հարցում»,- ասելէ Սթոլթենբերգը՝ դիմելով Ղարիբաշվիլիին:
Նրա խոսքով՝ Վրաստանը ՆԱՏՕ-ի «ամենահավատարիմ գործընկերներից է և առաջատար դերակատարություն ունի դաշինքի գործողություններում»: