01:48 , 18 նոյեմբեր, 2014![]()
Lurer.com–ը գրում է.
Ռուսաստանից արտաքսվել են մի խումբ լեհ դիվանագետներ իրենց կարգավիճակին անհամապատասխան գործունեության համար՝ ի պատասխան Լեհաստանից ռուս դիվանագետների արտաքսմանը: Այս մասին գրել է Газета.Ru-ն՝ հղում անելով ՌԴ ԱԳՆ կայքի հաղորդագրությանը:
«Այո, ցավոք, լեհական իշխանություններն իսկապես նման ոչ բարեկամական և ոչնչով չհիմնավորված քայլ են ձեռնարկել: Այդ առնչությամբ ռուսական կողմը ձեռնարկել է ադեկվատ պատասխան միջոցներ»,- ընդգծել են ԱԳՆ-ում: