Ինձ համար Հայաստանի գլխավոր խնդիրը շարունակում է մնալ 25 տարեկանից բարձր չամուսնացած կանանց շատ բարձր թիվը


00:31 , 18 նոյեմբեր, 2014

Ինձ համար Հայաստանի գլխավոր խնդիրը շարունակում է մնալ 25 տարեկանից բարձր չամուսնացած կանանց շատ բարձր թիվը: Պատճառները մի ժամանակ շատ էի գրում և կարծես թե գալիս եմ այն եզրահանգմանը, որ տղաների և աղջիկների միջև առկա կրթական մակարդակի ահռելի տարբերությունն է: Ես հակված չեմ համարելու, որ խնդիրը սոցիալական է, սոցիալականն ընդամենը արդարացում է: Իսկ թե ինչ պետք է անել, որ հայ տղաները սկսեն գիրք կարդալ, սովորել, ձգտում ունենալ՝ դա դեռևս չեմ պատկերացնում: