Առաջընթացը չափելու նոր ձև


00:06 , 18 նոյեմբեր, 2014

Interpress.am-ը գրում է․

«Աշխատանքի աղբյուրներ չունենալու պատճառով  Մասաչուսեթսը սկսեց արդյունահանել մարդկային ինտելեկտը եւ իր անսահման ռեսուրսներից շահել  ավելի հաստատուն և հարատև երջանություն ու բարգավաճում, քան կարող էր ստանալ արծաթի եւ ոսկու հանքերից,  նույնիսկ,  եթե հասներ ավելի խորքերը, քան երկրաբանները կարող են թափանցել»:  Հորաք Ման, 1846

Սերնդե սերունդ  Մասաչուսեթսն իր առջեւ նպատակ է դրել կառուցել ուժեղ եւ կենսունակ տնտեսություն, որը ստեղծում է կայուն զարգացման հնարավորություն: Ի՞նչպես ենք դա անում: Մենք իրականում չգիտենք, քանի որ չափման լավ համակարգեր  չունենք: Տնտեսական առաջընթացի մեր հիմնական չափանիշը ներքին համախառն  արտադրանքն է: Գրեթե 50 տարի առաջ Ռոբերտ Քենեդին էլ է  խնդիրները նկարագրել այս չափանիշով:

«ՀՆԱ-ն համարվում է օդի աղտոտումը, ծխախոտի գովազդը, շտապ օգնության մեքենաները: Այն ներառում է հատուկ կողպեքներ  մեր դռների եւ բանտեր մարդկանց համար, ովքեր դրանք բացում են: Այն հաշվի է առնում կարմիր փայտի ոչնչացումը, մեր հրաշք բնությունը քաոսային շինարարության վերածելը: Սակայն ՀՆԱ-ն հաշվի չի առնում մեր երեխաների առողջությունը, կրթության որակը, ուրախությունն ու խաղը… մեր պոեզիայի գեղեցկությունը: Կարճ ասած, այն չափում է ամեն ինչ, բացի այն ամենից, ինչ արժեվորում է կյանքը»:

Այն նաեւ չի չափում,  արդյո՞ք մեր առաջընթացը կայուն է, եւ արդյո՞ք տնտեսական առաջընթացը լավացնում է մարդկանց մեծ մասի կյանքը: Մենք գիտենք, որ  հատուկ ձեւերի միջոցով Մասաչուսեթսն ունի նախանձելի  տնտեսություն:  Մասնավորապես The Greater Boston տարածաշրջանը դիտարկվում է որպես համաշխարհային առաջատար՝  գիտելիքների վրա հիմնված նորարարության առումով, եւ որպես համաշխարհային կարգի առաջնորդ՝ բարձրագույն կրթության, կենսական գիտությունների, առողջապահության եւ ֆինանսական ծառայությունների առումով:

Արկածախնդիր կապիտալիստները նկատել են, որ MIT-ի եւ Kendall Square-ի շուրջ տարածքը կարող է լինել մոլորակի վրա «ամենախելացի հատվածը»: Մյուսները հանգել են եզրակացության, որ եթե Մասաչուսեթսը պետություն լիներ նահանգի փոխարեն, ապա կլիներ աշխարհի ամենանորարար ու հաջողակ տնտեսություն ունեցողներից մեկը:

Բայց մենք նաեւ գիտենք, որ շատ առումներով զրկված ենք մեր նպատակներից: Յուրաքանչյուր հինգ երեխայից մեկը  ապրում է աղքատության մեջ, մարդկանց մեծ մասի աշխատավարձի աճ չկա, առափնյա շրջանը խոցելի է գլոբալ տաքացման հետևանքով առաջացած փոթորիկներից ու այլ սպառնալիքներից:

Բարեբախտաբար, կա  աճող շարժում՝ զարգացնելու առաջընթացի չափման  ավելի լավ,  խելամիտ ու հավասարակշիռ ուղիները: Նոր նահանգապետի հետ, որը պաշտոնը ստանձնում է հունվարին, այն կարծիքին ենք, որ  ճիշտ ժամանակն է ընդունել չափման նոր համակարգ, ստեղծել բազա, որը կօգնի ճիշտ չափել մեր առաջընթացը:   Մասաչուսեթսում մենք հնարավորություն ունենք  նոր տնտեսության համար մշակել եւ ընդունել նոր միջոցներ, ստեղծել  առաջընթացի չափման նոր բարդ համակարգեր , եւ այդ նոր չափանիշներն օգտագործել ապագայում ավելի կայուն եւ արդարացի առաջընթաց ապահովելու համար:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ