28-ամյա երիտասարդն ընկել է Արծվանիկի պոչամբարը և մահացել


23:41 , 17 նոյեմբեր, 2014

Untitled-41in.am-ը գրում է․

Այսօր առավոտյան Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի Արծվանիկի պոչամբարի աշխատակից 28-ամյա Արթուր Նահապետյանը եռակցման աշխատանքներ իրականացնելիս սայթաքել և ընկնել է մոտ 2-կիլոմետրանոց խողովակաշարը, հայտնվել պոչամբարում:

Արտակարգ իրավիճակների նախարարության փոխանցմամբ, հատուկ տեխնիկայի օգնությամբ հրշեջ-փրկարարները պոչամբարից դուրս են բերել դին և հանձնել դեպքի վայր ժամանած շտապօգնության աշխատակիցներին: