Լիբերիայի նախագահը խոստացել է ոչնչացնել Էբոլա տենդը


19:04 , 17 նոյեմբեր, 2014

Replik.am-ը գրում է․

Արտասահմանյան ԶԼՄ-ները հայտնում են, որ Լիբերիայի նախագահ Էլեն Ջոնսոն-Սերլիֆն իր առջև նպատակ է դրել երկրում ոչնչացնել Էբոլա տենդը մինչև դեկտեմբերի 25-ը:

Նման հայտարարությամբ նա հանդես է եկել լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցի ժամանակ:

Հավելենք, որ Լիբերիայում տենդի համաճարակի զոհ է դարձել 2812 մարդ: