Հայաստանում վերջին հրաժեշտը տվեցին սիրված դերասանուհի Հասմիկ Ղարիբյանին (Տեսանյութ)


17:01 , 16 նոյեմբեր, 2014

1in.am-ը գրում է.

Սիրված դերասանուհի Հասմիկ Ղարիբյանին այսօր Սուրբ Հարություն եկեղեցում ընկերներն ու հարազատները վերջին հրաժեշտը տվեցին:

Այնուհետև Հ. Ղարիբյանին հուղարկավորեցին Շահումյանի գերեզմանտանը հոր՝ դերասան Իշխան Ղարիբյանի կողքին:

Դերասանուհի Լուիզա Ղամբարյանը Հասմիկ Ղարիբյանի մասին միայն դրական հիշողություններ ունի: Նա «Առաջին լրատվական»-ին հայտնեց, որ Հասմիկ Ղարիբյանը մտածում էր «7.5»-ի կանանց տարբերակը նկարել, որտեղ իրենց դերը կունենային Լուիզան, Հասմիկը և մի քանի այլ սիրված դերասանուհիներ: