16:25 , 17 նոյեմբեր, 20141in.am-ը գրում է․

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հոլանդիայի հավաքականի կազմում վնասվածք է ստացել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Դեյլի Բլինդը:
Նոյեմբերյան դադարի ժամանակ ավելի վաղ Իսպանիայի հավաքականի կազմում վնասվածք է ստացել Դավիդ դե Խեան: Այդ վնասվածքներն ավելի բարդացրին թիմի վիճակը:
Բրիտանացի լրագրողները հաշվել են, որ հոլանդացի մասնագետ Լուի Վան Գալի՝ «Յունայթեդ»-ը գլխավորելուց հետո թիմում 39 վնասվածք է արձանագրվել:
Հիշեցնենք, որ Վան Գալը «Յունայթեդ»-ը գլխավորել է 2014թ. ամռանը: Ստացվում է, որ միջինում յուրաքանչյուր 3-րդ օրը «Յունայթեդ»-ի ֆուտբոլիստներից մեկը վնասվածք է ստանում: