Լեռնային Ղարաբաղը ձգտում է մոնիտորինգը կազմակերպել ուղղաթիռի խոցման վայրում և այդ ուղղությամբ այժմ քայլեր են իրականացվում: Այս մասին Life.panorama.am-ի հետ զրույցում նշեց Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Նրա խոսքով, մոնիտորինգը նախատեսված է վաղը և ըստ ամենայնի կմասնակցի ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:
