13:02 , 17 նոյեմբեր, 2014
Slaq.am-ը գրում է․
Սահմանապահ համայնքները հունվարի 1-ից կստանան արտոնություններ՝ սպառած բնական գազի, էլ. էներգիայի, ոռոգման ջրի մասով:
Բացի դա՝ գնդակոծությունների հետեւանքնով օթեւանից զրկված բնակիչները կստանան համարժեք օթեւան՝ նույն համայնքի տարածքում, վիրավորված քաղաքացիների բուժումը կիրականացվի անվճար, զոհվածների ընտանիքներին կտրվի միանվագ օգնություն՝ հուղարկավորության ծախսերի համար:
Փոխհատուցման չափերը եւ համայնքների ցանկը սահմանելու է կառավարությունը: Հույս ունենանք՝ կառավարությունը կսահմանի փոխհատուցման շոշափելի չափաքանակներ, որ չի հիասթափեցնի Սահմանապահ համայնքների բնակիչներին:
Տեսանյութն՝ այստեղ