Ավտովթար Լուսակունքում. 23-ամյա վարորդը հիվանդանոցում մահացել է


11:18 , 17 նոյեմբեր, 2014

Ավտովթար Լուսակունքում. 23-ամյա վարորդը հիվանդանոցում մահացել էYerkir.am-ը գրում է․

Նոյեմբերի 15-ին, ժամը 19.30-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Լուսակունք գյուղի գյուղամիջյան ճանապարհին իրար են բախվել «ՎԱԶ-2121» և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով վարորդները և «ՎԱԶ 2107»-ի 21-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ «ՎԱԶ 2107»-ի վարորդը՝ 1991 թ. ծնված  Հարություն Խաչատրյանը, գիտակցության չգալով, մահացել է: Կատարվում է քննություն: