Ու՞ր է նայում միջազգային հանրությունը. 5 օր է` չի հաջողվում մոտենալ խոցված ուղղաթիռին


11:06 , 17 նոյեմբեր, 2014

Սա ի՞նչ բան է... Ի՞նչ է սա նշանակում...
Հինգ օր է` ուղղաթիռը խոցված է, իսկ բորենիները թույլ չեն տալիս մոտենալ ուղղաթիռին` պարզելու օդաչուների ճակատագիրը...
Ու՞ր է նայում միջազգային հորջորջվող հանրությունը, միջնորդները, որ ցավիս համար են, ի՞նչ են ձեռները ծալել` Պուտին ու կոալա են խաղցնում... Ու տհաս ձենները փորներից դուրս չի գալիս...
Հետո՞ ինչ, որ ցավն ու խնդիրը մերն է..
Վաղը որ տարածաշրջանը խելագար-հաբեցող, անմեղսունակ-կացինը պաշտող ֆյուրերիկը այս քայլերի արդյունքում դարձրեց պայթող վառոդի տակառ, միջազգայինը կարծում է՝ էդ պատերազմում մե՞նք են թնդանոթի միս դառնալու, միայն մե՞ր որդիների արյունն է հոսելու... 
Չխաբվեք։
Խորապես սխալվում եք...