10:42 , 17 նոյեմբեր, 20141in.am-ը գրում է․
![]()
Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի կարծիքով` Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուի բարձր արդյունավետությունը բացասական ազդեցություն է թողնում «Բարսելոնա»-ի ռմբարկու Լիոնել Մեսսիի վրա:
«Երբ Մեսսին տեսնում է, որ Ռոնալդուն իրենից ավելի շատ գոլեր է խփել, դա վատ է անդրադառնում Լեոյի մարտական ոգու վրա: Մեսսին խաղում է եզրում և չի կարողանում շատ գոլեր խփել, ինչպես նախկինում: Վաղ թե ուշ Մեսսին իրեն երջանիկ չի զգա «Բարսելոնա»-ում»,- Daily Mail-ը մեջբերում է Վենգերի խոսքերը:
Հիշեցնենք` Ռոնալդուն գլխավորում է Պրիմերայի ընթացիկ մրցաշրջանի լավագույն ռմբարկուների ցուցակը` իր ակտիվում գրանցելով 18 գոլ: Մեսսին ընդամենը 7 գոլի հեղինակ է դարձել: