Մենք օգնած կլինենք մեր բանակին, եթե քիչ խոսենք հակահարվածից, որպեսզի այն լինի իսկապես անսպասելի:


10:39 , 17 նոյեմբեր, 2014

Արցախում ծավալված իրադարձությունների պատասխանը պետք է սառը լինի գլխով և ոչ մոտ ժամանակներում: Ադրբեջանում անկասկած հասկանում են, որ հայ հասարակությունը վրեժ է պահանջում, և նրանք ամեն կերպ ուժեղացրել են իրենց զգոնությունը սահմանին, չեն իրականացնում ռազմաօդային ուժերի վարժանքներ, իսկ մարտական դիրքերը բերել են բարձր աստիճանի մարտական պատրաստության: Նման պայմաններում գործողություն իրականացնելը բարձրացնում է մեր կողմից կորուստների հավանականությունը: Մենք հոմ թուրք չենք, որ չմտածենք մեր բանակայինների կյանքի մասին: Կարծում եմ՝ այս փուլում մենք օգնած կլինենք մեր բանակին, եթե քիչ խոսենք հակահարվածից, որպեսզի այն լինի իսկապես անսպասելի: