09:40 , 17 նոյեմբեր, 2014
1in.am-ը գրում է․
Լիբերիայի նախագահ Էլեն Ջոնսոն-Սերլիֆն իր առջև նպատակ է դրել երկրում ոչնչացնել Էբոլա տենդը մինչև դեկտեմբերի 25-ը, հաղորդում է Reuters-ը:
Նախագահը նման հայտարարությամբ հանդես է եկել ազգային ռադիոյի եթերում: Լիբերիայում տենդի համաճարակի զոհ է դարձել 2812 մարդ:
Էբոլայի դեմ պայքարելու նպատակով Չինաստանից Լիբերիա է ժամանել 160 բժիշկ: