09:32 , 17 նոյեմբեր, 2014
Slaq.am-ը գրում է․
Հայոց Մեծ Եղեռնի 100-ամյա տարելիցի միջոցառումների շրջանակներում Ջավախքի հեռավոր Մամզարա գյուղում նոյեմբերի 16-ին խաչքար-հուշակոթող է կանգնեցվել:
Ջավախքի ընդհանուր Առաջնորդական փոխանորդության մամլո դիվանից հայտնում են, որ նոյեմբերի 16-ին գյուղը նշում էր անցյալ տարի կառուցված եւ օծված Սբ. Մեսրոպ Մաշտոց անունը կրող եկեղեցու միամյակը. ուղիղ մեկ տարի առաջ Խաչատրյան եղբայրների բարերարությամբ կառուցվել է գյուղի եկեղեցին եւ Վիրահայոց թեմի առաջնորդ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի ձեռամբ, Ջավախքի փոխանորդ Բաբկեն վրդ Սալբիյանի հանդիսապետությամբ կատարվել էր օծման կարգ: