ԼՂՀ նախագահն ընդունել է Անջեյ Կասպշիկին. armlur.am


08:42 , 17 նոյեմբեր, 2014

ԼՂՀ նախագահն ընդունել է  Անջեյ ԿասպշիկինArmlur.am-ը գրում է․

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 16-ին ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին:  Այս մասին հայտնում են ԼՂՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։  Հանդիպմանը քննարկվել են Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակին վերաբերող մի շարք հարցեր:  Անդրադառնալով վերջերս ուսումնավարժական թռիչք իրականացնող Պաշտպանության բանակի ուղղաթիռը խոցելու միջադեպին` Նախագահն Ադրբեջանի գործողություններն անվանել է ստոր և ապակառուցողական: Երկրի ղեկավարը նշել է, որ Ադրբեջանի նման պահվածքը վտանգում է կայունության ու խաղաղության պահպանումը տարածաշրջանում և խոչընդոտում ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական ջանքերը:  

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ