04:20 , 17 նոյեմբեր, 20141in.am–ը գրում է.

Լիբերիայի նախագահ Էլեն Ջոնսոն-Սերլիֆն իր առջև նպատակ է դրել երկրում ոչնչացնել Էբոլա տենդը մինչև դեկտեմբերի 25-ը, հաղորդում է Reuters-ը:
Նախագահը նման հայտարարությամբ հանդես է եկել ազգային ռադիոյի եթերում: Լիբերիայում տենդի համաճարակի զոհ է դարձել 2812 մարդ:
Էբոլայի դեմ պայքարելու նպատակով Չինաստանից Լիբերիա է ժամանել 160 բժիշկ: