G20-ի լանչին ոչ ոք չի ցանկացել նստել Պուտինի կողքին


02:59 , 17 նոյեմբեր, 2014

1in.am–ը գրում է.

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, որին շատ սառն են ընդունել Ավստրալիայի Բրիսբեն քաղաքում G20 գագաթնաժողովի ժամանակ, անտեսել են նաև լանչին: Համապատասխան տեսագրությունը Facebook-ում հրապարակել է Ուկրաինայի ՆԳՆ ղեկավարի խորհրդական Անտոն Գերաշչենկոն:

«Իսկ Պուտինը մենակ էր, բոլորովին մենակ… Միգուցե իրեն կրակելու ժամանակն է… G20-ի լանչին այն սեղանի մոտ, որտեղ նստել է Պուտինը, ոչ ոք չցանկացավ նստել»,- գրել է նա: