Ստացվել են «Ֆիլ» մոդուլի` 67P գիսաստղի վրա կատարած վայէջքի առաջին լուսանկարները


02:35 , 17 նոյեմբեր, 2014

На фотографии Европейского космического агентства отмечен модуль Եվրոպական տիեզերական գործակալությունը հրապարակել է «Ֆիլ» մոդուլի` 67P/Չուրյոմով–Գերասիմենկո գիսաստղի վրա կատարած վայէջքի առաջին լուսանկարները։ 

Դիպչելով գիսաստղին՝ ռոբոտը մոտ 1 կմ հետ է շպրտվել բաց տիեզերք, և միայն երկրորդ փորձից հետո է կարողացել վայրէջք կատարել` մի քանի հարյուր մետր հեռու նախատեսված վայրից։

Լուսանկարներից ԵՏԳ–ի մասնագետները առանձնացրել են նրանք, որոնց վրա երևում է ռոբոտի  հետ շպրտման պահը: Լուսանկարի գրաֆիկական պատկերը տեղադրված է ԵՏԳ–ի բլոգում։ Դրա վրա կարելի է մի քանի թույլ կետեր նշմարել, որը, ամենայն հավանականությամբ, հենց ռոբոտն է և այն բաց թողնող սարքավորումը։

Այս լուսանկարների վերլուծության համար մասնագետներից մի քանի ժամ պահանջվեց։

«Ֆիլ»–ը վայրէջքի ժամանակ վնասվել է ու բացի այդ հայտնվել է ստվերում, ինչը դժվարացնում է արևային մարտկոցների վերալիցքավորումը։

Այժմ ռոբոտի մարտկոցը գրեթե ամբողջությամբ դատարկ է և այն լիցքավորելու համար պետք է սարքավորումը բարձրացնել 4 սմ վերև, որպեսզի մաքսիմումի հասցվի արևային էներգիայի կլանումը։

Եվրոպական տիեզերական գործակալության գիտական խորհրդական պրոֆեսոր Մարկ Մաքքորֆին հայտնել է, որ գործակալությունում բոլորը գոհ են «Ֆիլ»–ից ստացված տեղեկատվության որակից։