18:04 , 16 նոյեմբեր, 2014
Ժողովրդական իմաստություններ. սրանք իմաստուն մտքեր են՝ կազմված ժողովրդի կողմից ու թրծված դարերով:
Այս անգամ Ձեզ ենք ներկայացնում ճապոնական մի քանի իմաստություն.
1. Եթե պրոբլեմը կարելի է լուծել, ուրեմն պետք չէ դրա համար անհանգստանալ, իսկ եթե պրոբլեմն անհնար է լուծել՝ ապա անհանգստանալն առավել քան անօգուտ է:
2.Մտածելով՝ համարձակվիր, համարձակվեցիր՝ մի մտածիր:
3. Մի պահիր գնացողին, մի վռնդիր եկողին:
4. Արագը դանդաղն է, բայց առանց ընդմիջումների:
5. Ավելի լավ է լինել լավ մարդու թշնամի, քան վատ մարդու ընկեր:
6. Առանց հասարակ մարդկանց չեն լինում մեծագույն մարդիկ:
7. Ով շատ է ուզում բարձրանալ վեր, նա կստեղծի աստիճան:
8. Կինն ու ամուսինը պետք է նման լինեն աչքերին և ձեռքերին: Երբ ձեռքը ցավում է, աչքերն արտասվում են, իսկ երբ աչքերն արտասվում են, ձեռքը մաքրում է արցունքները:
9. Արևը չի ճանաչում ճշմարիտներին: Արևը չի ճանաչում ոչ ճշմարիտներին: Արևը շողում է ինչ-որ մեկին տաքացնելու առանց որևէ նպատակի: Իրեն կյանքում գտնողը նման է արևին:
10. Ծովը նրա համար է մեծ, որ նույնիսկ փոքրիկ գետակները աջ ու ձախ չի վատնում:
11. Եվ հեռավոր ճանապարհը սկսում է մոտիկից:
12. Ով խմում է, նա չգիտի գինու վնասակարության մասին, ով չի խմում, չգիտի օգտակարության մասին:
13. Եթե թուրը կյանքում նույնիսկ ընդամենը մեկ անգամ է պետք գալու, այն միևնույնն է՝ պետք է կրել ամբողջ կյանքում:
14. Գեղեցիկ ծաղիկները լավ պտուղներ չեն տալիս:
15. Դժբախտությունը նման է քրքրված հագուստին, այն պետք է տանը թողել:
Շարունակությունն այստեղ