14:37 , 16 նոյեմբեր, 2014
Բոլորս գիտենք, թե ինչ է ասել Շալանդը Ոսկանյանի խաղի որակի մասին, թե իբր գոհ է և այլն, սակայն կարծում եմ նրա հետխաղյա ասուլիսի գոլի մասին նկարագրությունն ավելի մոտ է իրականությանը, ու Տարոն Ոսկանյանի խաղային որակների մասին հարց դրանից հետո հարկավոր չէր:
«Այո, Պորտուգալիան լավ թիմ է, բայց մենք հիմար գոլ ընդունեցինք՝ չկարողանալով գնդակը հեռացնել տուգնային հրապարակից:»
Ի դեպ, ասեմ, որ Հայաստանի մակարդակով Տարոնը, ըստ իս, լուրջ պաշտպան է, սակայն հավատացեք, եթե Բարձրագույն խմբում կարելի է նման դիրքերում հապաղել ու մի քանի հպում անել, ապա երբ թիկունքումդ Ռոնալդուն է, դա.... մահվանը հավասար մի բան է։