Փորձել է ինքնասպան լինել, սակայն ընկել է ավտոմեքենայի վրա


00:36 , 16 նոյեմբեր, 2014

Pastinfo.am-ը գրում է.

Ինքնասպանության հերթական փորձն է գրանցվել, այս անգամ՝ Նոր Նորքում:

«Փաստինֆո»-ի տեղեկություններով, 37-ամյա տղամարդը նետվել է 4-րդ հարկում գտնվող իր բնակարանի խոհանոցի բաց պատուհանից: Ինքնասպանության փորձը,բարեբախտաբար, մահվան չի հանգեցրել, տղամարդն ընկել է իր պատուհանների տակ կայանված «Նիսան» մակնիշի մեքենայի վրա:

Տղամարդը հաջող կամ անհաջող  ընկնելու պատճառով ստացել է մարմնական վնասվածքներ, սակայն դրանք չեն եղել կյանքին սպառնացող,  և  նա հրաժարվել է հիվանդանոց տեղափոխվել: Վնասվել են  տղամարդու կյանքը փրկած ավտոմեքենայի դիմապակին ու թափքը:

Մեր տեղեկություններով, տղամարդը հաշվառված է հոգեբուժական կլինիկայում և պատուհանից նետվել է նոպայի պահին: