Հնդկաստանում կլինիկաներից մեկի հիվանդ կանանց թունավոր դեղորայք են տվել


22:48 , 15 նոյեմբեր, 2014

psi-pozhar-07_13669864031in.am-ը գրում է.

Հնդկաստանի կլինիկաներից մեկում, որտեղ վերջին շաբաթվա ընթացքում 15 կին է մահացել վիրահատությունից հետո, հիվանդ կանանց ցինկի ֆոսֆիդ (թունավոր նյութ) պարունակող հակաբիոտիկներ են տվել: Այս մասին գրում է BBC-ն:

Այդ կլինիկա դիմած տասնյակ այլ կանայք հիվանդանոցներում են հայտնվել:

Չհաթիսգարհ նահանգի ոստիկանությունը ձերբակալել է թունավոր դեղահաբեր տարածած ընկերության տնօրենին: