Էբոլայի վարակի տարածումը շարունակվում է


21:18 , 15 նոյեմբեր, 2014

Էբոլայի վարակի տարածումը շարունակվում է168.am-ը գրում է․

Վարակային հեմորագիկ տենդ (ՎՀՏ) առաջացնող հարուցիչներն ունեն որոշակի բնական օջախներ, որոնք սփռված են բոլոր մայրցամաքներում։ Նման օջախներ չկայն միայն Ավստրալիայում։

Տարբերում են ՎՀՏ առաջացնող հարուցիչների 20 տեսակներ, որոնք առաջանում են որոշ կենդանիների օրգանիզմում։ Էբոլան առաջին անգամ առանձնացվել է Զաիրում (Աֆրիկա)` համանուն` Էբոլա գետի ավազանում, այն առավել վտանգավոր` մարդկությանը հայտնի վարակն է։

Գիտնականներին հաջողվել է գաղտնազերծել էբոլա վարակի մոլեկուլյար կառուցվածքը։ Բժշկական գիտությունների դոկտոր, վարակաբան Մ.Յ. Շչելկանովի կարծիքով. «Վարակն առաջին հերթին կանխարգելում է ալֆա և բետա ինտերֆերոնների գոյացումը, որոնք մարդու օրգանիզմի բջիջների իմունային համակարգի ամրությունն ապահովող միացություններ են։ Իմունային համակարգը «հաղթահարելուց» հետո էբոլա վարակն անարգել տարածվում է ամբողջ օրգանիզմում»։

Բոլոր ՎՀՏ առաջացնող վարակները քայքայում են մարդու հեմոստազի համակարգը, որը պատասխանատու է արյան հեղուկ վիճակի պահպանման, մակարդելիության և բնականոն շրջանառության գործընթացների ապահովման համար։ Վարակը խոչընդոտում է նյութափոխանակումն արյունատար մեծ և փոքր անոթների պատերի և շրջապատող հյուսվածքների միջև, որի պատճառով անոթների ներքին պատերի բջիջները մահանում են։ Մաշկի և լորձաթաղանթների վրա առաջանում է ցան, իսկ մեկ կամ մի քանի օրգաններում միաժամանակ սկսվում է արյունահոսություն։ Հիվանդության ախտանիշերը, ընթացքը, կանխարգելիչ միջոցները և բուժման հավանականությունը Ինկուբացիոն շրջանը 4-7 օր է։ Հիվանդության առաջին օրվա հայտանիշերն են. չոր հազ, չորություն կոկորդում, ուժեղ գլխացավ, ընդհանուր թուլություն, ջերմ (39 C)։ Հիվանդը դժվարանում է ուտել և խմել, 2-րդ օրը նկատվում է սրտխառնոց, փսխում, սուր ցավեր որովայնում։ 3-4 օրից մաշկի վրա առաջանում է պուտավոր ցան, որին հաջորդում է արյունահոսությունը` քթից, լնդերից, ականջներից և ներքին օրգաններում։ Հիվանդը 2-3-րդ օրերից սկսած վտանգ է ներկայացնում շրջապատի համար։ Որպես վարակի հարուցիչ է հանդիսանում նաև էբոլայից մահացած մարդու դին։ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ