Նյու-Յորքի թանգարանում կոշիկի կրունկների պատմությունը ներկայացնող ցուցահանդես կբացվի


19:56 , 15 նոյեմբեր, 2014

Նյու-Յորքի թանգարանում կոշիկի կրունկների պատմությունը ներկայացնող ցուցահանդես կբացվիPanorama.am-ը գրում է․

Նյու-Յորքի Բրուկլինի թանգարանը որոշել է ցուցադրության ներկայացնել կանանց կոշիկների կրունկները` որպես արվեստի մի տեսակ: Lux-Lux.net-ը գրում է, որ ցուցահանդեսում կներկակայցվի կնոջ կոշիկի շատ կարևոր դետալի պատմությունը՝ թե ինչպես է այն փոփոխվել 16-րդ դարից սկսած:

«Մենք փորձում ենք ընդգծել, որ կոշիկի կրունկը, ինչպես նորաձևություն մյուս տարրերը, նույնպես նյութական արվեստի ձև է: Այն շատ բան է ասում կնոջ մասին, ով կրում է այդ կոշիկը: Մենք ցանկանում ենք մի փոքր պատմական ֆոն տալ այն ամենին, ինչը որ մարդիկ ամեն օր կրում և տեսնում են ամսագրերում»,- պատմել է ցուցահանդեսի ղեկավար Լիզա Սմոլը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ