18:02 , 15 նոյեմբեր, 2014
Araratnews.am-ը գրում է․
Օրեր առաջ ԶԼՄ-ներում բուռն քննարկումների արժանացավ փոքրիկ Ռաֆայելի պատմությունը, որը, ծնվելով առանց ձեռքերի և մեկ ոտքի, լքվեց իր ծնողների կողմից: Նույն ժամանակահատվածում տեղեկություններ տարածվեցին Ժասմինայի մասին, որը նույնպես առողջական խնդիրների պատճառով (Պիեր Ռոբինի սինդրոմ՝ ծնոտի թերզարգացման թեթև խնդիր) լքվել է իր ծնողների կողմից: Երկու երեխաներն էլ ներկա պահին գտնվում են հիվանդանոցում և մոտակա ժամնակներում տեղափոխվելու են մանկատուն:
Ողջ աշխարհի հայ մայրերը չկարողացան անտարբեր մնալ այս պատմության նկատմամբ: Դրա արդյունքում ստեղծվեց «ԲԱՐԻ ՄԱՄԱ» կամավորների խումբը: Խմբի առաջնորդների ջանքերով երեխաներին փոխանցվեցին նորածնին անհրաժեշտ բոլոր իրերը՝ հագուստ, խնամքի պարագաներ, կեր: Ներկայումս խմբի հիմնական թիրախն է փոքրիկների համար սիրող և հոգատար ընտանիք գտնելը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ