Աշխարհի ամենագունավոր հյուրանոցը (լուսանկարներ)


17:27 , 15 նոյեմբեր, 2014

2009թ․-ին բացվեց աշխարհում իր տեսակի մեջ առաջին հյուրանոցը, որի նախագծման հիմքում ընկած են գույները։ Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում հիմնված «Pantone» հյուրանոցի դիզայնի հիմքում սպիտակի ու բազմաթիվ այլ գույների համադրություններն են։ Բոլոր սենյակները մինիմալիստական ոճում են նախագծված, դիզայնի հիմնական էլեմենտները գույներն են ու երկրաչափական ձևով նախագծված կահույքը։
Օգտագործված յուրաքանչյուր գույն իր նշանակությունն ունի, և հյուրերը կարող են ընտրել այն սենյակը, որի գույները նրանք սիրում են։
Բացի տպավորիչ դիզայնից, հյուրանոցային սենյակներում կարելի է գտնել հանրահայտ լուսանկարիչ Վիկտոր Լևիի լուսանկարների օրիգինալ օրինակները։
Ոչ միայն սենյակներն են գույներով ներկված, այլև սպասքը, պահարանները, կահույքը և նույնիսկ շենքի էքստերիերը։ Հյուրանոցում բոլոր հյուրերը կարող են խորհրդատվություն ստանալ գույների նշանակության մասին։
Եվ որպես բոնուս, բոլոր հյուրերը հնարավորություն ունեն վարձով հեծանիվներ վերցնել՝ քաղաքի տեսարժան վայրերն ուսումնասիրելու համար։
Մեկ գիշերվա համար գները սկսում են 100 եվրոյից, իսկ ամրագրումը հնարավոր է նաև առցանց։