Բալոտելին չի մասնակցի Խորվաթիայի ընտրանու դեմ խաղին


16:30 , 15 նոյեմբեր, 2014

Italy-Training-Session-And-Press-Conference1in.am-ը գրում է.

«Լիվերպուլ»-ի և Իտալիայի հավաքականի հարձակվող Մարիո Բալոտելին չի մասնակցի իր թիմի` «Եվրո-2016»-ի ընտրական մրցաշարի շրջանակներում կայանալիք Խորվաթիայի ընտրանու դեմ հանդիպմանն ու Ալբանիայի ազգային թիմի դեմ ընկերական խաղին:

Տեղեկությունների համաձայն` հարձակվողը լքել է Իտալիայի հավաքականի մարզաբազան, քանի որ երեկվա մարզման ժամանակ մկանային վնասվածք է ստացել:

Հիշեցնենք` Իտալիայի և Խորվաթիայի հավաքականների մրցակցությունը կկայանա նոյեմբերի 16-ին Միլանում: