16:12 , 15 նոյեմբեր, 20141in.am-ը գրում է․

Մադրիդի «Ռեալ»-ի և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն հայտարարել է, որ չի պատրաստվում կենտրոնանալ «Ոսկե գնդակ»-ի վրա: Հիշեցնենք, որ Ռոնալդուն նվաճել է պատվավոր մրցանակը նախորդ տարի:
«Ես գիտեի, ինչ անել, և արեցի այն, ինչ հարկավոր էր: Կարևորագույն տիտղոսներ եմ նվաճել և ռեկորդներ սահմանել այլ մրցաշարերում: Ես հիանալի մարզավիճակում եմ:
Չեմ պատրաստվում սևեռել ուշադրությունս «Ոսկե գնդակ»-ի վրա: Ես հանգիստ եմ այդ առումով:Ամեն ինչ կպարզվի քվեարկության արդյունքում»,- Marca-ն մեջբերում է Ռոնալդուի խոսքերը: