15:00 , 15 նոյեմբեր, 2014Newmag.am-ը գրում է․
Խելոք մարդու ասածից մի՛ վիրավորվիր, հիմարի խոսքից` նույնպես: Ընդհանրապես աշխատիր չվիրավորվել: Կարող ես ծանր տանել որևէ մեկի խիստ վերաբերմունքը քո հանդեպ, բայց նախքան վիրավորվելու որոշում կայացնելը մտածիր, թե ինչ ես անելու վիրավորվելուց անմիջապես հետո: Միշտ կա առնվազն 9 տարբերակ: Գուցե պատասխանես նույն կերպ: Գուցե` ավելի դաժան: Գուցե կուլ տաս` երբևէ վերադարձնելու ոխակալությամբ: Գուցե ներես անմիջապես, մոտենաս ու համբուրես քեզ կոպտողին: Գուցե հեռանաս նրանից ու հեռանաս ընդմիշտ: Գուցե քեզ դուր գա ստորացումը: Գուցե դա քեզ համար լավ դաս է: Գուցե անտարբերությունը լինի քո արձագանքը: Գուցե մտածես, թե այդ ամենը ռեալ չէ, թե ամեն ինչ կատարվում է ոչ թե քեզ հետ, այլ քո ֆեյքի: Որ տարբերակն ուզում ես` ընտրիր, բայց հիշիր, որ մի օր ձեր դերերը կարող են փոխվել:
Եթե ուզում ես խելքդ չգցել, երբեմն խոսիր ինքդ քեզ հետ: Վստահիր քո իսկ մտքերին: Կանգնիր հայելու դիմաց և անկեղծ հարցեր տուր քո երկրորդ ես-ին: Եվ փորձիր անկեղծ պատասխաններ կորզել նրանից: Բայց դա արա առանձին, կատարյալ միայնության մեջ և առանց լույսն անջատելու, հակառակ դեպքում քեզ սխալ կհասկանան: Փակվիր քո ննջարանում, կամ լոգարանում, կամ զուգարանում և սկսիր ամենապարզ հարցից. ո՞վ ես դու և ի՞նչ ես ուզում այս ունայն կյանքում: Հարցը ձևակերպիր հստակ, առանց ներողամտության: Նայիր քո իսկ աչքերի մեջ, հայացքդ մի՛ փախցրու: Հարցրու այնքան, մինչև հոդաբաշխ պատասխան ստանաս: Բայց դա արա առանց բղավելու, առանց կոկորդ պատռելու, առանց բռնի ուժ գործադրելու, թե չէ` մտահոգ հարևանները գուցե միջամտեն: Հիշիր. եթե ինքն իրեն խոսելը չլիներ, մարդ գուցե ընդհանրապես խելքը թռցներ: Բայց մի՛ չարաշահիր ներհայեցման այդ մեթոդը. գուցե մեթոդաբանական մի աննկատ սխալի պատճառով այլևս չկարողանաս դերից դուրս գալ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ