14:54 , 15 նոյեմբեր, 2014Panorama.am-ը գրում է․
«Մենք պետք է հասկանանք, որ այս բյուջեն իրականացվելու է մի ժամանակահատվածում, երբ տնտեսական որոշակիությունը տարածաշրջանում բավականին նվազ է: Եվ հաշվի առնելով բոլոր ռիսկային գործոնները հաջորդ տարվա բյուջեի գործոններից մեկը իրատեսության բարձր մակարդակն է»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը՝ գնահատելով 2015թ-ի պետական բյուջեի նախագիծը և անդրադառնալով ընդդիմադիրների քննադատությանը, թե բյուջեն ոչ թե զարգացման փաստաթուղթ է, այլ յոլլա գնալու:
Գ.Մինասյանը նշեց, որ որքան էլ դա չցանկանան տեսնել իր ընդդիմադիր գործընկերները, բայց փաստ է, որ գործ ունենք ընդգծված սոցիալական ուղղվածության բյուջեի հետ ու այդ իմաստով սոցիալական ծրագրերը բավականին ցայտուն են արտահայտված՝ 14 տոկոսով ավելանում են թոշակներն ու նպաստները, ավելանալուն է նվազագույն աշխատավարձը և այլն:
Հաջորդ կարևոր ուղղվածությունը, որ առկա է բյուջեի նախագծում վերաբերում է պաշտպանության բնագավառին, և պաշտպանական ծախսերի առումով ևս 2015թ-ի բյուջեն ապահովում է այնպիսի վիճակ, երբ պետությունը պատրաստ կլինի ցանկացած զարգացումների:
Անշուշտ, ցանկացած բյուջեի նախագծում առանձնահատուկ տեղ են զբաղեցնում տնտեսական զարգացմանն ուղղված ծախսերը: Գ.Մինասյանը նշեց, որ բյուջեի նախագծին զուգահեռ ընդունվել են մի շարք օրենքներ, որոնք նպաստում են տնտեսական բարենպաստ պայմանների ստեղծմանն ու փոքր ու միջին բիզնեսի համար արտոնյալ պայմանների ձևավորմանը և դրանք բոլոր բերում են նրան, որ ապահովվեն նպաստավոր պայմաններ տնտեսական աճի ու զարգացման համար:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ