14:48 , 15 նոյեմբեր, 2014
168.am-ը գրում է․
«Ուղղաթիռի վրա կրակելու օրը և հաջորդ օրը հայկական մի շարք լրատվականների վրա հարձակումներ եղան, որպեսզի խափանեն նրանց աշխատանքը: Փաստացի, բավականին շատ լրատվականներ երկար ժամեր կամ չէին աշխատում, կամ վատ էին աշխատում: Դա արդեն ընդունված պրակտիկա է դառնում. հենց իրավիճակը սրվում է, փորձում են պետական կամ լրատվական կայքերը «պառկեցնել», որպեսզի հայկական կողմը չկարողանա իր կարծիքը հաղորդել: Իրականում դա սովորել են հայերից, որովհետև 2012-ին հայկական կողմն եր իրենց լրատվականները «պառկեցրել»»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը:
Փորձագետը նկատեց, որ երկու կողմն էլ շատ դեպքերում չեն գիտակցում, որ եթե խոսքը գնում է սեփական կարծիքը հաղորդելու մասին, կարևորվում են ռուսալեզու և անգլիալեզու լրահոսները. «Հայաստանում էլ, Ադրբեջանում էլ այդ խնդիրը կա, այսինքն՝ լրատվամիջոցներն աշխատում են ներքին շուկայի համար: Պետք է հասկանանք, որ ռուսերեն կամ անգլերեն լեզուներով նյութերը հայերը չէն կարդում. դա ուղղված է երրորդ կողմին»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ