14:11 , 15 նոյեմբեր, 2014
Araratnews.am-ը գրում է․
Արցախյան ազատամարտի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով Ադրբեջանի կողմից օրեր առաջ խոցված ուղղաթիռին, ասաց, որ Ադրբեջանն, ինչպես միշտ, փորձում է մեզ պահել լարվածության մեջ:
«Սահմանին լարվածություն ստեղծելը նրանց և ներքին, և արտաքին քաղաքականությունն է: Խնդիրն այն է, որ և ռազմական տեսանկյունից և քաղաքական տեսանկյունից ադրբեջանական իշխանությունը միջազգային իրավունքի ոչ մի նորմի չի հետևում: Ուղղաթիռի խոցումը իշխանության հրամանով է եղել: Այս հանցագործության մեջ մեղավոր են ոչ միայն զինվորականները, այլև իշխանությունը»,- ասաց Կոմանդոսը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ