Շուշաննա Թովմասյանը՝ արատավոր երեխաներին լքած ծնողների մասին


13:58 , 15 նոյեմբեր, 2014

Araratnews.am-ը գրում է․

shushanna

Այսօր «ԲԱՐԻ ՄԱՄԱ» կամավորների խմբի նախաձեռնությամբ տեղի է ունենալու բարեգործական միջոցառում՝ նվիրված այն երեխաններին, որոնց իրենց ծնողները լքել են՝ բնածին արատներ ունենալու պատճառով: Միջոցառմանը մասնակցելու են հայաստանյան շոու-բիզնեսի հայտնի ներկայացուցիչները: Araratnews.am-ը  զրուցեց դերասանուհի Շուշաննա Թովմասյանի հետ, որը նշեց, որ միջոցառման մանրամասներից այդքան էլ տեղյակ չէ, սակայն հենց տեղեկացել է, որ նման նախագիծ է իրականացվելու անմիջապես որոշել է մասնակցել:

«Տեղյակ եմ, որ լինելու է համապատասխան շապիկներով ֆոտոսեսիա, մնացած մանրամասներին ընթացքում կտեղեկանամ»,- մեզ հետ զրույցում ասաց դերասանուհին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ