13:46 , 15 նոյեմբեր, 2014Panorama.am-ը գրում է․
Առաջնային գծում հակառակորդը, ինչպես և նախորդ օրերին, շարունակում է խախտել հրադադարի ռեժիմը: Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց ԼՂՀ ՊՆ մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը:
«Ուղղաթիռի ընկած վայրում կրակահերթերը շարունակվում են»,-նշեց Հասրաթյանը:
Ուղղաթիռին մոտնալու և անձնակազմի մասին պաշտոնական տեղեկություն ունենալու հետ կապված, նա ասաց, որ դեռևս փոփոխություն չկա և որևէ բան պարզվելու դեպքում կտեղեկացնեն:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ