12:52 , 15 նոյեմբեր, 2014
1in.am-ը գրում է․
Հետաքննչական մարմինները կարծում են, որ «Բաշնեֆտի» նախկին ղեկավար Ուրալ Ռահիմովի և հայազգի գործարար Լևոն Հայրապետյանի գործողությունների պատճառով հասցված վնասը կազմում է ավելի քան 120 մլրդ ռուբլի: Այս մասին հայտնում է INTERFAX-ը՝ հղում անելով գործով հետաքննչական խմբի ղեկավար Ալեքսեյ Վեսելյովին:
Վեսելյովը նշել է, որ հանցագործություններն իրականացվել են 6 տարի:
Հիշեցնենք, որ «Բաշնեֆտ» նավթային ընկերության բաժնետոմսերի անօրինական վաճառքի փաստվ քրեական գործը հարուցվել է 2014թ. ապրիլին: Հուլիսի 24-ին Ռուսաստանի քննչական կոմիտեն մեղադրանք էր ներկայացրել հայազգի գործարար Լևոն Հայրապետյանի դեմ՝ ՌԴ ՔՕ-ի 160 (յուրացում) և 174 (ապօրինի ձեռք բերված դրամական միջոցների յուրացում) հոդվածներով:
Այնուհետև դատարանը հաշի առնելով այն հանգամանքը, որ Հայրապետյանը տառապում է դիաբետով, քաղցկեղով, երկու անգամ տարել է սրտի կաթված, նրա խափանման միջոցը փոխել է տնային կալանքի:
Օգոստոսին այդ գործով հեռակա կարգով առաջադրվել է մեղադրանք ընկերության ղեկավար Ուրալ Ռահիմովի դեմ՝ ընկերության վաճառքի ժամանակ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման համար: Իսկ 2014-ի սեպտեմբերի 15-ին մեղադրանք է առաջադրվել «Սիստեմա»-ի ղեկավար Եվտուշենկովի դեմ, որը, ըստ հետաքննության, մասնակից է եղել այդ միջոցների օրինականացմանը: Նրան վերցրել են տնային կալանքի տակ: