Սուրբ գիրքն ամեն օր. նոյեմբերի 15


11:35 , 15 նոյեմբեր, 2014

Ո՞ր մարդը կարող է իմանալ Աստծու խորհուրդները, և կամ ո՞վ կարող է խելամուտ լինել, թե ինչ է կամենում Տերը. քանզի մահկանացուների մտածումներն անստույգ են, իսկ մեր գիտելիքները՝ անհաստատ…
Մենք հազիվ ենք նկատում երկրային բաները և չարչարանքով ենք գտնում այն, ինչ ընկած է մեր ոտքերի մոտ: Իսկ այն, ինչ գտնվում է երկնքում, ո՞վ կարող է քննել, և ո՞վ կարող է գիտենալ քո խորհուրդները, եթե դու իմաստություն չտաս և քո Սուրբ Հոգին չառաքես քո բարձունքներից: Այսպես է, որ երկրայինները ուղղեցին իրենց շավիղները, սովորեցին այն, ինչ հաճելի է քեզ, և փրկվեցին քո իմաստությամբ:
(Սողոմոնի Իմաստություն 9:13-14,16-18)