Ֆեռնանդու Սանտուշ. «Հաղթանակն արդարացի էր»


05:10 , 15 նոյեմբեր, 2014

Totalfootball.am–ը գրում է.

Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆեռնանդու Սանտուշը հետևյալն է ասել Հայաստանի դեմ խաղից հետո.

«Գիտիենք, որ հեշտ չի լինելու: Դիտել էինք այս թիմի խաղերը Սերբիայի և Դանիայի դեմ և երկու դեպքում էլ նրանք շատ էին պաշտպանվում և երկու-երեք արագ ֆուտբոլիստներ ունեին հարձակման գծում: Կարծում եմ՝ լավ սկսեցին հանդիպումը, լավ հատված ունեինք առաջին 15 րոպեներին և եթե գոլ խփեինք այդ ժամանակ, ամեն ինչ ավելի հեշտ կլիներ: Գոլ չխփեցինք, Հայաստանը հակագրոհում էր և մենք դեղին քարտեր սկսեցինք ստանալ:

Փորձում էինք անընդհատ տեղաշարժել գնդակը և հասցնել մրցակցի տուգանային հրապարակ և հաղթել հետ եկած գնդակները: Կարծում եմ, որ հաղթանակն արդարացի էր:Երկու 11 մետրանոց չնշանակվե՞ց: Չգիտեմ, ես հունվարի 9-ին պետք է դատարանում լինեմ և կցանկանայի հեռու պահել ինձ: Ես տեսա և մրցավարները նույնպես կարող էին տեղնել:Կուարեժման գաղտնի զե՞նք: Ոչ, դա գաղտնի զենք չէր: Այդ պահին ես զգացի, որ եզրում բաց մարդ է պետք, և Կուարեժման լավ կատարեց իր աշխատանքը:Ի՞նչ նշանակություն ունի Կրիշտիանու Ռոնալդուի ռեկորդը: Նա մեծ նշանակություն ունի հավաքականի և երկրի համար և իհարկե շատ հաճելի է, որ նա նոր նվաճումներ է գրանցում»: