Կրիշտիանու Ռոնալդու. «Հայաստանի հավաքականը Պորտուգալիա էր եկել ոչինչ չանելու և միայն պաշտպանվելու համար»


04:54 , 15 նոյեմբեր, 2014

Totalfootball.am–ը գրում է.

Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն պատասխանել է Բեռնար Շալանդին, ով հանդիպումից հետո հայտարարել էր, որ Հայաստանի հավաքականին վատ դաշտ է տրամադրվել, իսկ վարորդը խաղից առաջ չի կարողացել գտնել մարզադաշտը.

«Պարտվողը միշտ արդարացում է փնտրում: Ինչի՞ համար էր Հայաստանը եկել Պորտուգալիա: Ոչինչ չանելու և ողջ խաղի ընթացքում պաշտպանվելու համար: Ով ռիսկի չի դիմում, նա շամպայն չի խմում: Մենք ռիսկի դիմեցինք»,- ասել է Ռոնալդուն խառը գոտում: 

Հիշեցնենք, որ Պորտուգալիան հաղթել է 1-0 հաշվով և միակ գոլը խփել է Կրիշտիանու Ռոնալդուն: